Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
16
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին
Նշելով, որ ապրիլի 14-ի իր երկու հրամանագրերով նշանակվեցին պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, Սերժ Սարգսյանն ասել է, որ դա, իհարկե, զուգադիպություն էր, սակայն այդ զուգադիպությունը նաեւ խորհուրդ ունի: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր երկրի դիվանագետ, իսկ Հայաստանի պարագայում նամանավանդ, իր երկրի առաջամարտիկն է, իր երկրի զինվորը, սպան, գեներալը եւ ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանի սահմանների անառիկության, անվտանգության համար: Ես հորդորում եմ մեր դիվանագետներին`...
15
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին
Նախագահն ասել է, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան քսան տարի, եւ չի հիշում նրա կողմից որեւէ արարք, որը կարող է պատիվ չբերել սպային: Նա բարձր է գնահատել Սեյրան Օհանյանի ակտիվ մասնակցությունը բանակի կայացման ու ամրապնդման գործին: Երկրի ղեկավարի խոսքով, բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, եւ այսօր զինված ուժերի առջեւ դրված են լուրջ խնդիրներ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի...
15
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին
Զրուցակիցները խոսել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Հայաստան-Միացյալ Նահանգներ փոխգործակցության վերաբերյալ: Հրայր Հովնանյանն ասել է, որ Հայկական համագումարն ակնկալում է շարունակել համագործակցությունը նորընտիր նախագահի հետ եւ իր գործունեությամբ ծառայել Հայաստանի ժողովրդին:
12
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին այցելել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը
Նշելով, որ երկրի ղեկավարը պաշտոնը ստանձնել է պետության համար չափազանց վճռորոշ ժամանակահատվածում, Վեհափառ Հայրապետն ասել է, որ Նախագահի ծրագրերը, նախանշած ուղիներն ու պահանջները վստահություն են ներշնչում, որ առաջիկա տարիներին կլինեն հետեւողական առաջընթացի տարիներ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այսուհետ եւս կշարունակի եկեղեցի-պետություն հարաբերություններն ամուր հիմքերի վրա պահելու եւ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի ծառայեցնելու իր որդեգրած քաղաքականությունը:
12
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցական հանդիպումներ է սկսել կառավարության ձեւավորման շուրջ
Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցական հանդիպումներ է սկսել քառակողմ քաղաքական կոալիցիայի մեջ ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:
10
04, 2008
Կառավարության նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ վարչապետին
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարությանը: ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարության կազմում համատեղ աշխատանքի համար: Մոտավորապես այսպիսի կազմով մենք աշխատում ենք մեկ տարուց մի քիչ ավելի եւ, կարծում եմ, մեր տնտեսության համար 2007 թվականը հաջողված տարիներից մեկն...
1
2
3
4
5
6
7
8
9
...
1285
1286