Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
01
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 1-ին այցելել է Սյունիքի մարզի Սյունիք գյուղում գործող "Արմեն-Սարմեն" անասնաբուծական ֆերմա: Հանրապետության նախագահը ծանոթացել է ֆերմայի հզորություններին, գործունեությունն ընդլայնելու ուղղությամբ առաջիկա ծրագրերին, ինչպես նաեւ մասնակցել է նոր կթարանի բացմանը: Ներկայումս ընկերությունը զբաղված է սեփական կերարտադրություն կազմակերպման, կաթի վերամշակման ժամանակակից ձեռնարկության հիմնման, մեղվաբուծության զարգացման աշխատանքներով, իսկ առաջիկայում նախատեսում են ստեղծել նաեւ...
31
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ձեռնարկության աշխատանքին, արտադրամասերում կարճատեւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ: Կապան քաղաքի "Եռաբլուր" պանթեոնում Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանին եւ Արցախյան գոյամարտում անհայտ կորածների խաչքարին: Այնուհետեւ Սյունիքի մարզպետարանում կայացել է...
30
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԳԴՀ արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին, նրա հետ Հայաստան ժամանած Գերմանիայի Բունդեսթագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Յոհանա-Մարիա Վիկտորինին: Հանրապետության նախագահը չափազանց կարեւորել է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Գերմանիայի հետ, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների հետագա զարգացումը:...
28
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր եւ ծաղիկներ դրել Աշոտ Նավասարդյանի շիրմին
Ազգային, քաղաքական գործիչ, Հայաստանի «Հանրապետական» կուսակցության հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր եւ ծաղիկներ դրել Աշոտ Նավասարդյանի շիրմին:
28
03, 2009
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել օլիմպիական չեմպիոնների եւ մշակութային գործիչների միջեւ շախմատային խաղին
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մշակույթի նախարարության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ շախմատի օլիմպիական չեմպիոնների եւ մշակութային գործիչների միջեւ անցկացված միաժամանակյա խաղին: Շախմատի օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը միաժամանակյա շախմատային խաղ են անցկացրել Հայաստանի մշակույթի 33 գործիչների հետ:
26
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայտնի գործարար Լեւ Լեւաեւին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայտնի գործարար Լեւ Լեւաեւին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամին, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին եւ մեր երկրում "Լեւ Լեւաեւ խմբի" գործարար հետաքրքրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
1
...
1284
1285
1286
1287
1288
1289
1290
1291
1292
1293
1294
...
1348