Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
09
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Մարզպետը Հանրապետության Նախագահին զեկուցել է 2008թ. ընթացքում Արմավիրի մարզում կատարված եւ այս տարվա կտրվածքով ծրագրավորված աշխատանքները: Նախագահ Սարգսյանին զեկուցվել է նաեւ իր նախընտրական ծրագրով ենթադրվող եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզի բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Հանրապետության Նախագահը հանձնարարել է լուրջ...
09
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ: Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանին տեղեկացրել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական...
07
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ
Անվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մյունխենում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպումն ընթացել է ջերմ, կառուցողական եւ գործնական մթնոլորտում: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ...
07
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում
Հարգելի պարոն Բիլդտ, Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Մյունխենի անվտանգության հարցերով այս հեղինակավոր համաժողովում եւ խոսել մեր տարածաշրջանի մասին, ներկայացնել մեր տեսանկյունը, որովհետեւ վստահ եմ, որ տարածաշրջանում կան նաեւ այլ տեսակետներ. տարածաշրջան, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում կրկին հայտնվել է պետությունների, միջազգային կազմակերպությունների, վերլուծաբանների ու առաջատար լրատվամիջոցների օրակարգում: Ավելի քան 70 տարի...
07
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մյունխենյան իր կեցավայրում փետրվարի 7-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին: Տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Ալի Բաբաջանը Հայաստանի Հանրապետության Նախագահին այցելել է Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հանձնարարությամբ:
06
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնություն` Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան 45-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
1
...
1293
1294
1295
1296
1297
1298
1299
1300
1301
1302
1303
...
1349