• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 21
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ Նախագահ Սարգսյանն ասել է, որ նման հանդիպումները լավ ձեւաչափ են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգում առկա խնդիրները քննարկելու համար: Երկրի ղեկավարի համոզմամբ, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, միանշանակորեն, կարագացնի Հայաստանի թե ժողովրդավարական, եւ թե տնտեսական զարգացումը: Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրի իրականացումը դիտելով Հայաստանի համար առաջնահերթություն, Նախագահը շեշտել է, որ այն լիովին համահունչ է...
  • 20
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավ-Աֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդիես Վենտերը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավ-Աֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդիես Վենտերը (նստավայրը` Կիեւ): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ նշել, որ Հայաստանը կարեւորում է Աֆրիկյան մայրցամաքի, եւ մասնավորապես, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային տարբեր կառույցներում Հայաստանին վերաբերող հարցերի առնչությամբ Հարավ-Աֆրիկյան...
  • 20
    05, 2008
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսգոսստրախ» հոլդինգի նախագահ Դանիլ Խաչատուրովին Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման գերակայություններին, ապահովագրական — ֆինանսաբանկային համակարգի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ գլոբալ տնտեսության արձանագրվող միտումներին:
  • 20
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ Քննարկման առանցքում եղել է դատարանների անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիրը: Արձանագրվել է, որ ծրագրի հիմնական նպատակն է դատարանների նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացումը, ինչին պետք է հասնել դատարաններում կոռուպցիոն դրսեւորումների հետեւողական նվազեցման եւ արդարադատության արդյունավետության բարձրացման միջոցով: Նշվել է, որ անկողմնակալ եւ անկաշառ դատարանի ստեղծման ճանապարհին մեծ է լինելու դատարանի նկատմամբ քաղաքացիական հասարակության կառույցների...
  • 19
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին Ողջունելով հյուրին, Հանրապետության նախագահն ասել է, որ ի դեմս «Գազպրոմի», Հայաստանն ունի կայուն եւ հեռանկարային գործընկեր: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ոչ միայն հաջողությամբ կզարգանա, այլեւ` կհամալրվի նոր բովանդակությամբ: Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին «Հայռուսգազարդն» աշխատում է բավականին արդյունավետ, ցուցանիշները տպավորչ են եւ փաստը, որ Հանրապետությունում էապես ավելացել է գազի սպառման ծավալը, վկայում է ոչ միայն այդ...
  • 15
    05, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին Հանրապետության նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամրապնդումը` դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության համատեքստում: Կողմերը խոսել են Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակի եւ դրանից բխող խնդիրների վերաբերյալ: Նրանք անդրադարձել են «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետագա գործունեությանը: Թոմ Ադամսն ասել է, որ իրենք որոշակի մտահոգություններ ունեն` կապված ծրագրի հիմքում ընկած...
1
2
3
4
5
...
1298
1299
1300
1301
1302
1303
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: