Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
09
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիա
Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սոֆիա: Նույն օրը կկայանա նախագահ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը եւ առանձնազրույցը Բուլղարիայի իր պաշտոնակցի` Գեորգի Պրվանովի հետ: Հանդիպմանը կհետեւեն հայ-բուլղարական բանակցություններն` ընդլայնված կազմով: Այնուհետեւ տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողությունը եւ երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը:...
09
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հուղարկավորությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում մասնակցել են Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հուղարկավորությանը: Հանգուցյալ պատրիարքի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Սուրբ Փրկչի տաճարում:
08
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Մոսկվա` մասնակցելու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
08
12, 2008
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Աժ պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբուլանին եւ Ռենե Ռուքեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբուլանին եւ տեղակալ Ռենե Ռուքեին: Նրանք Հայաստանում են 1988-ի ավերիչ երկրաշարժի 20-ամյակի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով: Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը երախտապարտ է Ֆրանսիային` երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած օգնության համար: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նաեւ պարոնայք Ռոշբուլանի եւ Ռուքեի...
07
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ
Վեհափառ Տեր, Հարգելի պարոն Քոչարյան, Սիրելի հայրենակիցներ, Հարգելի ներկաներ, Այսօր մեր նորագույն պատմության ամենամեծ բնական աղետի` Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցն է: Աղետ, որի բերած կորստի ու ողբերգության ցավը երկրաշարժի էպիկենտրոն Շիրակամուտից արձագանքեց յուրաքանչյուր մարդու սրտում, եւ ողջ մարդկությանը միավորեց "Քեզ համար, Հայաստան" կարգախոսով` անկախ աշխարհագրական հեռավորությունից, անկախ Սառը պատերազմի իրողություններից, գաղափարախոսությունից ու քաղաքական հայացքներից:...
07
12, 2008
Նախագահ Սարգսյանը Գյումրիում մասնակցել է 1988թ. երկրաշարժի 20-րդ տարելիցի միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիի "Յոթ Վերք" եկեղեցում ներկա է գտնվել հոգեհանգստյան կարգին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ Պատարագին: Տեղական ժամանակով ժամը 11.41-ին` ճիշտ այն պահին, երբ 20 տարի առաջ տեղի է ունեցել ահավոր ողբերգությունը, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել էր Լռության րոպե՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Հանրապետության նախագահը մասնակցել է նաեւ երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման...
1
...
1304
1305
1306
1307
1308
1309
1310
1311
1312
1313
1314
...
1349