Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
10
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գորան Լենմարկերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ Եվրամիության "Արեւելյան գործընկերությանը" առնչվող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ-ի անգնահատելի դերը շուրջ մեկուկես տասնամյակ ձգվող խաղաղության պահպանման հարցում եւ ընդգծել հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ջանքերի կարեւորությունը: Հանրապետության Նախագահը ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կարեւորել է նաեւ մեր երկրում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ 2008 թ. օգոստոսյան իրադարձությունները մեկ անգամ եւս հավաստում են առկա հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհի անթույլատրելիության մասին` նման մտայնությունը համարելով "վտանգավոր եւ անհեռանկարային": Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային համապատասխան կառույցների արձագանքը տարածաշրջանի որոշ երկրների կողմից գործող միջազգային իրավապայմանագրային դաշտի խախտմամբ սեփական ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման եւ պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը եւ ողջունել այդ խնդրի շուրջ քաղաքական կուսակցությունների նախագահների հետ Հանրապետության Նախագահի նախաձեռնած քննարկումը: Գորան Լենմարկերը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների գործադրած ջանքերը: Զրուցակիցներն արձանագրել են, որ տարածաշրջանում խաղաղության երաշխավորման լավագույն ճանապարհը համագործակցությունն ու երկխոսությունն է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ "Արեւելյան գործընկերության" նախաձեռնությանը: Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանի ներգրավումն այդ նախաձեռնությունում եւ ընդգծել է վերջինիս տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը: