13
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սփյուռքի նախարարի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Սփյուռքի նախարարը Հանրապետության Նախագահին զեկուցել է վերջին չորս ամիսների ընթացքում Նախարարության կողմից կատարված աշխատանքների, մեկնարկած ծրագրերի ու առաջիկա անելիքների մասին, որոնք մասնավորապես վերաբերում են Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խթանող օրենսդրության հետագա կատարելագործմանը, գաղթօջախների համար նպատակային մասնագետների պատրաստմանը, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք տեղեկատվական տիրույթի ձեւավորմանն ու Սփյուռքի հետ տեղեկատվության փոխանակման խնդիրներին:

Նախագահը հանձնարարել է Սփյուռքի հետ տարվող աշխատանքների համալիր մոտեցումների մշակմանը զուգընթաց առավել հանգամանորեն անդրադառնալ տարբեր գաղթօջախների առանձնահատկություններին եւ հասցեական քայլեր մշակել սփյուռքահայ համայնքների առջեւ ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ:

← Վերադառնալ