• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 01
    12, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Գազպրոմ" ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական "Գազպրոմ" ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ "Գազպրոմ" ընկերության միջեւ ծավալվող համագործակցությունը` այն գնահատելով որպես արդյունավետ եւ հեռանկարային: Հանրապետության Նախագահն ու "Գազպրոմի" ղեկավարը քննարկել են նաեւ...
  • 01
    12, 2008
    Ազդարարվել է Քաջարան-Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի կառուցման ավարտը Արարատ քաղաքի մոտակայքում այսօր հանդիսավորությամբ ազդարարվել է 186,3 կիլոմետր երկարությամբ Քաջարան-Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի կառուցման ավարտը: Տվյալ հատվածը Իրան-Հայաստան գաղատարի շարունակությունն է, որը 2004թ-ին նախաձեռնել է ՀՀ կառավարությունը` երկիր բնական գազի մատակարարման ռեսուրսային բազան ընդլայնելու եւ տեխնոլոգիական երկրորդ մուտքային գիծ ստեղծելու նպատակով: Խողովակների խորհրդանշանական զոդման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը: Ավելի քան...
  • 28
    11, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Զրույցի սկզբում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի անդամները շնորհավորել են երկրի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանին` Հայաստանի...
  • 26
    11, 2008
    Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը` կրկին օլիմպիական չեմպիոն Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ավարտված շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ արժանացել է ոսկե մեդալների` պահպանելով օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Վճռական պահին մեր թիմին ոգեւորելու եւ զորակցելու համար նախօրեին Դրեզդեն էր մեկնել ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Հայաստան-Չինաստան մրցապայքարում անձամբ է կատարել խորհրդանշական առաջին քայլը գրոսմայստեր Լեւոն Արոնյանի խաղատախտակի վրա:
  • 26
    11, 2008
    Նախագահ Սարգսյանի ելույթը շախմատի օլիմպիադայի չեմպիոն հայ շախմատիստների մեծարման արարողությանը Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակի առթիվ: Այսօր տոն է բոլորիս համար. ինձ համար սա եռակի տոն է: Ես ցանկանում եմ խոսել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ եւ որպես պարզապես շախմատասեր, ով երեկ, բոլորի նման, սպասում էր մեր հավաքականի հաղթանակին: Ես համոզված եմ, որ հնարավորության դեպքում ողջ հայությունը Դրեզդենում կլիներ` մեր տղաներին զորակցելու համար: Թերեւս...
  • 24
    11, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Դրեզդեն ՀՀ նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին Ջերմուկում հանդիպելով Հայաստանի օլիմպիական հավաքականի հետ, խոստացել էր ներկա գտնվել շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում հայ օլիմպիականների խաղերից մեկին: Այսօր Հանրապետության նախագահը մեկնել է Դրեզդեն եւ նոյեմբերի 25-ին ներկա կգտնվի օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի եւ Չինաստանի հավաքականների խաղին:
1
...
1292
1293
1294
1295
1296
1297
1298
1299
1300
1301
1302
...
1334
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: