• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 29
    10, 2008
    Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, նոյեմբերի 2-ին, Մոսկվայում տեղի կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ: Հանդիպման օրակարգում կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր:
  • 28
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի նորանշանակ դեսպան Մոհամմադու Մ. Աբուբաքար Չիքան (նստավայրը` Թեհրան): Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, եւ համոզմունք հայտնել, որ նրա նշանակումը սկիզբ կդառնա հայ-նիգերական հարաբերությությունների զարգացման համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է բազմակողմ տեղեկատվություն փոխանակել երկու երկրների միջեւ` ճշտելու համագործակցության հնարավոր բնագավառները: Նա կարեւորել...
  • 28
    10, 2008
    Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ռուսական արվեստի թանգարանի վերաբացմանը Վերանորոգումից հետո հոկտեմբերի 28-ին իր դռներն է բացել Ռուսական արվեստի թանգարանը: Թանգարանի վերաբացման պաշտոնական արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Թանգարանի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ Նախագահի հանձնարարականով Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին, բժիշկ, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի նախաձեռնությամբ` նրա հավաքածուի հիման վրա: Թանգարանում ներկայացված են ռուսական կերպարվեստի 19-րդ դարի...
  • 27
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանը ձգտում է էլ ավելի մերձենալ Եվրոպային, կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումը եւ այդ ճանապարհին ակնկալում է ԵՄ աջակցությունն ու օժանդակությունը: Պիտեր Սեմնեբին նշել է, որ նախագահ Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել հնարավորության կտա գնահատել հարաբերությունները եւ ուրվագծել փոխգործակցության ընդհանուր օրակարգ:...
  • 25
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է ԼՂՀ-ում Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հոկտեմբերի 25-ին Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ստեփանակերտում եւ Իվանյան գյուղում ԼՂՀ Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը: Այնուհետեւ Հայաստանի եւ Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորավարժություններին: Զորավարժություններից հետո ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ...
  • 24
    10, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է լիբանանցի նշանավոր հասարակական գործիչ Լեյլա Սոլ Համադեին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լիաբանանցի նշանավոր հասարակական գործիչ, "Ուալիդ Բեն Տալալ" հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Սոլ Համադեին: Նրա բարեսիրական, մարդասիրական գործունեությունը քաջ հայտնի է ողջ աշխարհում: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել տիկին Համադեի ցուցաբերած օժանդակությունը լիբանանահայ համայնքին: Լեյլա Սոլ Համադեն կարեւորելով լիբանանահայերի ավանդը երկրի առաջընթացի գործում, նշել է, որ նրանք դարձել են Լիբանանի հասարակության անքակտելի մասը: Նա ասել է, որ ակտիվորեն...
1
...
1290
1291
1292
1293
1294
1295
1296
1297
1298
1299
1300
...
1325
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: