• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 17
    11, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը: Նախագահը բարձր է գնահատել «Ռուսաստանի հայերի միության» շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը: Հանրապետության ղեկավարը Միությանը շնորհավորել է հոբելյանի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ, արգասաբեր աշխատանք` ի...
  • 17
    11, 2010
    Մոսկվայում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանը կարևորել է երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք Երկրի ղեկավարի խոսքով` թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկելու և համաձայնեցնելու հայ-ռուսական բազմաշերտ համագործակցությանը վերաբերող հիմնական հարցերը: «Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, բոլոր...
  • 17
    11, 2010
    Մոսկվայում Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարներն է քննարկել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նշելով, որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը, Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով: Նախագահը խոսել է նաև անցյալ տարի Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ-ի կողմից արված ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումների...
  • 16
    11, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ: ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով Հիմնադրամի գործունեությանը` ընդգծել է, որ համազգային ընդգրկում ունեցող...
  • 13
    11, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին,...
  • 13
    11, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 16-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև` Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը: ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաև Հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին:
1
...
1150
1151
1152
1153
1154
1155
1156
1157
1158
1159
1160
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: