• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 31
    12, 2010
    Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ավանդական այցով եղել է մեր երկրի պաշտպանական դիրքերում: Նախագահ Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Խաչիկ գյուղ, զրուցել գյուղի բնակչության հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրի խնդիրներով, որոնք, երկրի ղեկավարի հավաստմամբ, շարունակելու են մնալ պետության առանձնակի ուշադրության...
  • 31
    12, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Մոտենում է 2011 թվականը, երբ մենք արժանի շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսաներորդ տարեդարձը: Ափսոսանքով, բայց նաև ներկա անկախությունը կերտած սերունդների հպարտությամբ պիտի արձանագրենք, որ նման հոբելյան հայոց հողի վրա վաղուց չի նշվել: Շա՛տ վաղուց: Մենք 2011 թվական ենք մտնում վստահությամբ և լավ գիտենք, որ մեր խնդիրները մե՛նք ենք լուծելու: 2011 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետևողական...
  • 30
    12, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
  • 30
    12, 2010
    Նախագահ Սարգսյանը մասնակցել է սպորտի բնագավառում մեծ ներդրում ունեցած մարզիկների և մարզիչների պարգևատրման երեկոյին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է սպորտի բնագավառում մեծ ներդրում ունեցած մարզիկների և մարզիչների պարգևատրման երեկոյին: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հանրապետության այս տարվա լավագույն տասը մարզիկներ և մարզիչներ երկրի ղեկավարի հրամանագրերով և կարգադրությամբ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներով, մեդալներով և ՀՀ Նախագահի շնորհակալագրով: Երեկոյի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին Ամանորի և...
  • 29
    12, 2010
    Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ամանորի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներին` գալիք տոների կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նախագահն անդրադարձել է անցնող տարում արտաքին քաղաքականության, տնտեսության և մյուս ոլորտներում իրականացված աշխատանքին, խոսել` 2011թ. ծրագրերի մասին, որոնց իրագործման ուղղությամբ ակնկալվում է ակտիվ աշխատանք:
  • 28
    12, 2010
    Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սարգսյանն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում ձեզ...
1
...
1140
1141
1142
1143
1144
1145
1146
1147
1148
1149
1150
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: