• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 29
    01, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձևավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունն էր: Նիստի մասնակիցների կողմից ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդի քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը:
  • 29
    01, 2011
    Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Երկրի ղեկավարն ու ՀԲԸՄ նախագահը խոսել են Միության ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, քննարկել հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
  • 28
    01, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և  Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
  • 28
    01, 2011
    Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին:
  • 27
    01, 2011
    Ավետիս Բերբերյանը նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Ավետիս Բերբերյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական:
  • 27
    01, 2011
    Նախագահ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Թոդոր Ստայկովի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ընթացքում երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու բարեկամությանն ուղղված ջանքերի համար: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի և երկու երկրների միջև...
1
...
1139
1140
1141
1142
1143
1144
1145
1146
1147
1148
1149
...
1340
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: