Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
17
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ: «Լիահույս եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ կկարողանանք ձևավորել հայ-իսլանդական հարաբերությունների դինամիկ օրակարգ, որը հագեցած կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններով՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների բարօրության» ,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:
16
06, 2021
Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և խորանալ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը։ Վստահ եմ, որ հայ-չինական փոխշահավետ...
12
06, 2021
Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության, դաշնակցային և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով: «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ապագային միտված համագործակցության հետևողական ընդլայնումը տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական և այլ ոլորտներում...
12
06, 2021
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացումը. նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը իր ուղերձում մասնավորապես նշել է. «Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմակողմանի համագործակցության շարունակական զարգացումը և ամրապնդումը: Մենք պատրաստակամ ենք քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր գաղափարներով և...
12
06, 2021
Հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով․ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի Դաշնության նորագույն պատմության մեջ այս նշանակալի օրն անքակտելիորեն կապված է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում տպավորիչ նվաճումների, խորը վերափոխումների և միջազգային...
10
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պորտուգալիայի նախագահին Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային՝ Ազգային տոնի առթիվ: «Լիահույս եմ, որ հայ-պորտուգալական քաղաքական երկխոսության շարունակական ընդլայնումը կնպաստի մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցությանը» ,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
1
...
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
...
262