01
01, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին Կուբայի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կուբայի ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»։
 

← Վերադառնալ