• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 29
    06, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին Հանրապետության նախագահԱրմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: «Բարձր եմ գնահատում մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը» ,-մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: 
  • 25
    06, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իսլանդիայի նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին: «Լիահույս եմ, որ Հայաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով» ,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: 
  • 23
    06, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասվում է. «Հարգելի Արմեն Վարդանի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն պետական գործունեության մեջ»։
  • 23
    06, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև: Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր ծառայություն մեր հայրենիքին ու ժողովրդին: 
  • 23
    06, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ նախագահին մաղթելով քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքն են հղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ...
  • 23
    06, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ հղելով իր շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները: «Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ պետական բարձր պաշտոնում՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի բարեկեցության և բարգավաճման», - մասնավորապես նշվում է Թուրքմենստանի նախագահի շնորհավորական ուղերձում: 
1
...
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
...
272
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: