• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 11
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին: «Հայ և ուրուգվայցի ժողովուրդների մեկդարյա սերտ բարեկամությունը սկիզբ է առել այն պահից, երբ Ուրուգվայը գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթյալներին: Երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերը արմատավորվել են հազարավոր հայերի ներգաղթով, որոնք մեծ դեր են ունեցել երկրի հասարակական և տնտեսական զարգացման...
  • 09
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սինգապուրի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ տիկին Հալիմա Յակոբին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ «Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել տարածաշրջանի և աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի կայուն և արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը։ Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Սինգապուրի՝ պատմական կապերի և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հարաբերությունները և...
  • 09
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոյին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Էկվադորի Հանրապետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոյին: «Համոզված եմ, որ Հայաստանի և Էկվադորի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ մեր երկրների միջպետական համագործակցության ներուժի բացահայտման համար»,- նշված է նախագահի ուղերձում:  
  • 01
    08, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցությունը հիմնված է մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքն իր աշխույժ գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք բազմաթիվ ոլորտներում միջպետական...
  • 26
    07, 2021
    Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնումը. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերի Սայմոնին՝ Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների հետագա ընդլայնումը և բարձր է գնահատում Կանադայի շարունակական ջանքերը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների զարգացմանը։ Այդ հանձնառության լավագույն դրսևորումը Կանադայի հատուկ բանագնացի առաջիկա այցն է Հայաստան։ Լիահույս եմ, որ այն...
  • 24
    07, 2021
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին: «Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամական հարաբերությունները և փոխըմբռնումը ամուր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու և երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով ու գաղափարներով համալրելու համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ուզբեկական հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան և...
1
...
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
...
266
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: