Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
19
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Այս վեհ ու լուսավոր տոնը քրիստոնեական հավատքի ամենակարևոր խորհրդանիշներից է, որ մարմնավորում է կյանքի, հույսի, հոգևոր վերածննդի և արդարության հաղթանակը։ Այն մեզ կոչ է անում վերարժևորել մեր ներքին հավատքը, լինել համերաշխ, սիրառատ ու հանդուրժող։ Թող Սուրբ Զատիկի բարությամբ ու ջերմությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի...
19
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ...
18
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի...
16
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ Տանյա Ֆայոնին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցչի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի կողմից Հայաստանին...
15
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ հարաբերությունների առկա վիճակին և զարգացման հեռանկարներին։ Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների, մասնավորապես՝ ոստիկանության, դատաիրավական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում...
09
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Աբու Դաբիում
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Աբու Դաբիի` Անվար Գարգաշի անվան Դիվանագիտական ակադեմիայում «Հայկական «Խաղաղության խաչմերուկ», ազգային առաջնահերթություն և համընդհանուր օգուտ» խորագրով: Դասախոսության ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական իրավիճակը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին և դրանց համատեքստում քննարկել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
1288