Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
25
01, 2013
Նախագահը ներկա է գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նորակառույց մասնաշենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ներկա է գտնվել նախարարության նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է համակարգի ստորաբաժանումների նոր ձեռքբերումներին, արդիականացման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
25
01, 2013
Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների
Բանակի օրվա առթիվ, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով ու շքանշանով, շնորհվել են կոչումներ: ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը...
25
01, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նախկին նվիրակ Կլաուդիո Գուջերոտտիին հանձնել է Մովսես Խորենացու մեդալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նախկին նվիրակ Կլաուդիո Գուջերոտտիին: Հանրապետության նախագահը, Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար, Կլաուդիո Գուջերոտտիին շնորհավորել և հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մովսես Խորենացու մեդալ, որով նա պարգևատրվել էր Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
21
01, 2013
Նախագահն ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին: Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար, Հանրապետության նախագահը կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով:
19
01, 2013
Սերժ Սարգսյանը մասնակցել է Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի նիստին
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հունվարի 18-21-ը Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստին: Նիստին մասնակցել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Սերժ Սարգսյանը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով: *** ՀՀ նախագահ, Հայաստանի...
18
01, 2013
Նախագահն այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ, հանդիպում ունեցել ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներ: Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, եղել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան մասնաշենքում գործող մաքսային ծառայության ուսումնական կենտրոնում, ծանոթացել ինչպես այդ կենտրոնի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը: Նշվել է, որ կենտրոնը փաստացի գործունեություն է իրականացնում 2012թ. հունիսից՝ նպատակ ունենալով ապահովել հարկային և մաքսային մարմիններում...
1
...
999
1000
1001
1002
1003
1004
1005
1006
1007
1008
1009
...
1351