Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
30
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ԵԺԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարական գործընթացներին:
30
11, 2012
Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին: ԵԺԿ նախագահը Երևան է ժամանել կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ թեև Հայաստանի հանրապետական կուսակցությունը ԵԺԿ համեմատաբար նոր անդամներից է, այդուհանդերձ, անդամակցությունից հետո անցած մեկ տարվա...
30
11, 2012
Տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Թուրքմենստանի նախագահ հրաժեշտի արարողությունը
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրաժեշտի արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության...
30
11, 2012
Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային...
29
11, 2012
Նախագահն ընդունել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զարգացման, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդման գործում բարձր գնահատել հայ ժողովրդի վաղեմի և հավատարիմ բարեկամ, Հայաստանի ազգային հերոս...
29
11, 2012
Պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գլխավորած պատվիրակությունը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Նախագահի նստավայրում մեկնարկել են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկու...
1
...
1006
1007
1008
1009
1010
1011
1012
1013
1014
1015
1016
...
1349