Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
23
11, 2012
Նախագահը ներկա է գտնվել միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի կյանքի և գործունեության մասին պատմող գրքի շնորհանդեսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի կյանքի և գործունեության մասին պատմող գրքի շնորհանդեսին: Գիրքը Լևոն Արոնյանի 30-ամյակի առիթով հեղինակել է շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան:
23
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաև Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները:...
23
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների: Հանրապետության ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս մի քանի օրերին նրանք հասցրել են որոշ չափով ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մեր երկրի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և պետության առջև ծառացած...
23
11, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի շրջանակում: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել՝ հոբելյանի առթիվ և նշել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ինչպես մեր, այնպես էլ շատ այլ երկրներում բազմաթիվ երկրպագուներ ունեցող սիրված ու տաղանդավոր երգչին, ով վստահաբար Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամն է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են...
22
11, 2012
Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին: Հանդիպմանը հաջորդել է մրցանակի հանձնման առիթով ի պատիվ պարոն Ֆեդերիկո Ֆաջինի և տիկին Էլվիա Ֆաջինի Նախագահի նստավայրում կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ...
14
11, 2012
Նախագահը հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի, Ֆրանսիայի գործարար համայնքի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոնի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Երևանի և Լիոնի միջև ձևավորված և արդեն որոշակի պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով այս ձևաչափով հայ֊-ֆրանսիական գործընկերային կապերը: Այդ տեսանկյունից կարևորվել է երկու...
1
...
1012
1013
1014
1015
1016
1017
1018
1019
1020
1021
1022
...
1351