Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
01
10, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՉԺՀ կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց և ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին: Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին:
29
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել առողջապահության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ֆարմատեք» ընկերություն՝ դեղամիջոցների արտադրման և ներկրման կազմակերպման աշխատանքներով զբաղվող այս ընկերության զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով: «Ֆարմատեքի» հիմնական արտադրամասում և լաբորատորիաներում շրջայցի ժամանակ Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաև ընկերության գործունեության պայմաններին, որից հետո խորհրդակցություն է հրավիրել առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների, բուժօգնության մատչելիության...
28
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները: Նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:...
28
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մեր երկիր ժամանած աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին: Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին և ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են որպես անկեղծ և մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր մեր ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, Հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ թվում՝ Եվգենի Կիսինին և մշտապես ուրախ է հյուրընկալել նրանց...
27
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման...
26
09, 2012
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարությունում
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի և զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության...
1
...
1021
1022
1023
1024
1025
1026
1027
1028
1029
1030
1031
...
1349