Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
28
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մեր երկիր ժամանած աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին: Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին և ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են որպես անկեղծ և մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր մեր ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, Հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ թվում՝ Եվգենի Կիսինին և մշտապես ուրախ է հյուրընկալել նրանց...
27
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման...
26
09, 2012
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պաշտպանության նախարարությունում
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ գլխավոր շտաբի, կենտրոնական ապարատի և զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության...
26
09, 2012
Նախագահն ընդունել է Քրիստոնեական միասնության աջակցության պապական խորհրդի նախագահ կարդինալ Կուրտ Կոխին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քրիստոնեական միասնության աջակցության պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխին: Նախագահը ողջունել է կարդինալի այցը մեր երկիր՝ այն համարելով Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման լավագույն վկայություններից մեկը: «Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր՝ Հայաստանի համար Վատիկանի հետ հարաբերությունները մեծ կարևորություն և նշանակություն ունեն: Ես հաճույքով եմ...
25
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայ օգնության ֆոնդի հայրենանվեր գործունեությունը, ընդգծելով, որ ՀՕՖ-ը Հայաստանի կողքին է եղել մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին: «Ստեղծվելով 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ ՀՕՖ-ը ոչ միայն աջակցեց, օգնության ձեռք...
22
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ֆրանսահայ գործարար Սերժ Չուրուկին և նրա հետ Հայաստան ժամանած ֆրանսիացի խոշոր գործարարներից բաղկացած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ամենատարբեր՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարական աշխատանքների և արտադրանքի, արդյունաբերության, առևտրային խոշոր կենտրոնների կառուցման ու շահագործման և մի շարք այլ ոլորտներ ներկայացնող հեղինակավոր գործարարներ, ովքեր Ֆրանսիայի տնտեսական և...
1
...
1024
1025
1026
1027
1028
1029
1030
1031
1032
1033
1034
...
1351