Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
06
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթընին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Դեն Բարթընին: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Հայաստանը, Նախագահի հավաստմամբ, ցանկություն ունի ավանդական և անկեղծ բարեկամի` Միացյալ Նահանգների հետ խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանը...
06
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շավեյսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շավեյսին: Ընդգծելով Իրաքի Հանրապետությունից նման բարձր մակարդակով պատվիրակության այցի կարևորությունը՝ Նախագահը նշել է, որ այսօրինակ այցերը կարող են մեծապես նպաստել միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ այսուհետ երկու երկրների հարաբերություններում դրանք շարունակական բնույթ կրեն: Իրաքի փոխվարչապետը գոհունակությամբ է խոսել այցի օրերին հայ գործընկերների հետ ունեցած արդյունավետ...
06
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը Թուրքմենստանի փոխվարչապետի այցը և դրա շրջանակներում Երևանում հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը համարել է երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրվածության հաստատում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքմենստանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու հումանիտար կապերի...
04
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը մասնակցել է Գյումրու նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2010թ. հոկտեմբերի 23-ին: Նախագահը շրջել է ժամանակակից չափանիշներով կառուցված բուժհաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կգործի լայն ախտորոշիչ...
04
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, և երկու ժողովուրդների միջև համակրանքն ու փոխադարձ վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի վաղ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի...
01
09, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2007թ. հուլիսի 28-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նորաբաց դպրոցում Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, շրջել դասասենյակներում և դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ի դեմս նրանց` բոլոր աշակերտներին և ուսանողներին շնորհավորել ...
1
...
1027
1028
1029
1030
1031
1032
1033
1034
1035
1036
1037
...
1349