Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
08, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրավերի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, անցյալում և ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների բարի...
02
08, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
30
07, 2012
Նախագահը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՄԹ գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը: Մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ...
30
07, 2012
Նախագահը հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում հուլիսի 30-ի երեկոյան հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ: Նախագահը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մարզիկներն առաջին հերթին իրենք են իրենց առջև այդ խնդիրը դրել՝ լավ հասկանալով, որ օլիմպիադայում հաջողության հասնելը որքան էլ դժվար, բայց հնարավոր է: Ամենակարևորը, Նախագահի...
29
07, 2012
Սերժ Սարգսյանը դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները: Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հանրապետության նախագահն այսօր հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին:
28
07, 2012
Սերժ Սարգսյանը մասնակցել է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը
Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ
1
...
1030
1031
1032
1033
1034
1035
1036
1037
1038
1039
1040
...
1349