• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 25
    06, 2012
    Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենեին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական հարաբերություններին, տարբեր ոլորտներում՝ այդ թվում Հայաստանի և Լիտվայի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացմանը, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին:
  • 25
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում կայացված որոշումների կատարման ընթացքը և առաջիկա նստաշրջանին վերաբերող հարցեր: Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է նաև 2012թ. աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների մասին:
  • 22
    06, 2012
    Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպանը Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա հաջողություններ կունենա հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված իր բոլոր նախաձեռնություններում:...
  • 22
    06, 2012
    Սերժ Սարգսյանը վավերացրել է Էդգար Ղազարյանին ՀՀ Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության որոշումը Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով, այսօր վավերացրել է Էդգար Ղազարյանին ՀՀ Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության որոշումը:
  • 22
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արկադի Ղուկասյանին ՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արկադի Ղուկասյանի ավանդը ԼՂՀ պետականության կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման և համազգային ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով, որ նա այսօր էլ նույնպիսի նվիրումով շարունակում է իր գործունեությունը ի նպաստ մեր...
  • 21
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին: Նախագահ Սերժ...
1
...
1038
1039
1040
1041
1042
1043
1044
1045
1046
1047
1048
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: