Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
27
07, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հանիել գրուպ» ընկերության պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են «Եվրոդրեսս», «Հեսս Նատուռ», «ՎԿՍ» և հայաստանյան «ՎԿՍ Արմենիա» մասնաճյուղերի ներկայացուցիչները: Նախագահը ողջունել է «Հանիել գրուպ»-ի գործունեությունը մեր երկրում, նշելով, որ օրեր առաջ է ներկա գտնվել ընկերության Ամասիայի նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը և կարևորում է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում ներդրումային ծրագրերի իրագործումը: Հանրապետության ղեկավարն...
27
07, 2011
Նախագահ Սարգսյանը դիմավորել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականին
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականին և շնորհավորել փայլուն հաղթանակի կապակցությամբ:
26
07, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթացել Սարյանի ստեղծագործության տարբեր շրջանները ներառող հավաքածուին, թանգարանի երեք հարկերում կազմակերպված մշտական ցուցադրությանը: Հանրապետության ղեկավարը դիտել է նաև ս.թ. հուլիսի 15-ին բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված է ինչպես Մ. Սարյանի տուն-թանգարանից, այնպես էլ Հայաստանի ազգային պատկերասրահից, Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանից, Սարյան ընտանիքի հավաքածուից...
26
07, 2011
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայի հետ: Այցի ընթացքում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Նախագահներ Սարգսյանի և Կոմորովսկու հանդիպումից հետո նախատեսվում են երկկողմ համագործակցության...
23
07, 2011
Նախագահ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների և «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ: Այս տարի օլիմպիադային, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, մասնակցել են 11 երկրից ժամանած 128 պատանիներ և աղջիկներ: Հանրապետության ղեկավարը ողջունել է օլիմպիադայի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին, շնորհավորել և հաջողություններ մաղթել հաղթողներին ու բոլոր մասնակիցներին: Նախագահը կարևորել է...
22
07, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չալերմպոլ Թանչիտը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը` Թաիլանդի Թագավորության հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում: «Մեր երկու երկրները շուրջ 20...
1
...
1009
1010
1011
1012
1013
1014
1015
1016
1017
1018
1019
...
1250