• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 28
    12, 2012
    Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բանկում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի և հանրապետության բոլոր առևտրային բանկերի աշխատակիցներին 2012թ. կատարած աշխատանքի համար և շնորհավորել գալիք տոների կապացությամբ, մաղթել հաջողություններ:
  • 28
    12, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հայաստանի համայնքների միության» վարչության ներկայացուցիչների հետ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հայաստանի համայնքների միության» վարչության ներկայացուցիչների հետ Նախագահ Սերժ Սարգսյանը, «Հայաստանի համայնքների միություն» կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ, այսօր հանդիպում է ունեցել միության վարչության ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը շնորհավորել է միության ներկայացուցիչներին՝ կազմակերպության հոբելյանի առթիվ, ընդգծել համայնքների ցանկությամբ ձևավորված և հեղինակություն վայելող այդ ինքնուրույն կառույցի կարևորությունը, մաղթել նորանոր հաջողություններ: Հանդիպման ժամանակ «Հայաստանի համայնքների միության»...
  • 26
    12, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսությանը Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսությանը   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսությանը: Նախագահը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը շնորհավորել է նրանց՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նաև պետական պարգևների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր...
  • 26
    12, 2012
    Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն:...
  • 26
    12, 2012
    Նախագահն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային ՀԿ-ի ներկայացուցիչներին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին և Կարեն Միքայելյանին: Կարևորելով համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը` Նորատ Տեր-Գրիգորյանցը և Կարեն Միքայելյանը Նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արևմտահայերի` Օսմանյան...
  • 25
    12, 2012
    ՀՀ նախագահի նստավայրում տոնական միջոցառումներ են կազմակերպվում մայրաքաղաքի և մարզերի երեխաների համար ՀՀ նախագահի նստավայրում տոնական միջոցառումներ են կազմակերպվում մայրաքաղաքի և մարզերի երեխաների համար Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալում են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Այսօր երեկոյան հանդիսավորությամբ վառվել են Նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, որից հետո նստավայրում հյուրընկալվել են Երևանի և մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ և սիրիահայ երեխաները: Իսկ երեկ...
1
...
1000
1001
1002
1003
1004
1005
1006
1007
1008
1009
1010
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: