Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
18
12, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական հարաբերությունները...
17
12, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
15
12, 2012
Սերժ Սարգսյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում Սերժ Սարգսյանը միաձայն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Նա շնորհակալություն է հայտնել հանրապետականներին՝ իր թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար. «Վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին կարողանալու ենք շահել մեր ժողովրդի վստահությունը և ապագա հինգ տարիների համար շարունակելու ենք պատասխանատվություն կրել Հայաստանի Հանրապետության զարգացման համար: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ այդ...
15
12, 2012
ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարին, որի օրակարգում եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման հարցը: Համագումարին ներկայացվել է Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու: Սերժ Սարգսյանը համագումարում հանդես է եկել ելույթով: *** ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում...
15
12, 2012
Հայտարարություն 2013թ. Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմում լրագրողների հավատարմագրման վերաբերյալ
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը 2012թ.դեկտեմբերի 17-29-ը իրականացնում է ՀՀ նախագահի և Նախագահի աշխատակազմի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն` 1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,...
14
12, 2012
Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Հանրապետության ղեկավարի խոսքով, հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները...
1
...
1003
1004
1005
1006
1007
1008
1009
1010
1011
1012
1013
...
1349