Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
19
06, 2020
Նախագահ Արմեն Սարգսյան․ մենք պետք է անենք ամեն ինչ, որ Արցախը կայանա որպես հզոր պետություն
«Մենք պետք է անեինք և անենք ամեն ինչ, աշխատենք օր ու գիշեր, որ Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքական և պետական միավոր, կայանա որպես հզոր պետություն, հզոր՝ տնտեսապես, ռազմական ու նաև՝ ժողովրդագրության իմաստով» ,- Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ զրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա նշել է, որ ժողովրդագրությունն այսօր կարևոր գործոն է ողջ աշխարհում՝ հիմք հանդիսանալով...
19
06, 2020
Նոր էջ հայ-ֆրանսիական հարաբերություններում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների խմբին, որոնք Հայաստան են ժամանել օգնելու իրենց հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ողջունելով հյուրերին և ի դեմս նրանց իր շնորհակալության խոսքը փոխանցելով բարեկամ Ֆրանսիային, նրա նախագահին ու ժողովրդին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Դուք եկել եք Հայաստան՝ աջակցելու մեր երկրին, աջակցելու, որ կյանքեր փրկվեն: Լինելով այստեղ՝ դուք ոչ...
19
06, 2020
Հանրային քննարկումն ու իրազեկումը փոփոխությունների կարևոր գործիքներ են. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ՄԻՊ-ի և իրավապաշտպանների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի և Ավետիք Իշխանյանի հետ: Առաջարկելով ներկայացնել իրենց տեսակետները հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ նախագահն ասել է, որ պետք է խոսել ոչ միայն այս պահին առկա խնդիրների և դրանց լուծման, այլև՝ ընդհանրապես ինչպիսի ֆունդամենտալ խնդիրներ կան, որոնք նաև հիմնարար լուծման կարիք ունեն: Զրույցի ընթացքում...
19
06, 2020
Նախագահ Արմեն Սարգսյան. «Ես համոզված եմ, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից»
«Ես գործում եմ նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակներում և չեմ պատրաստվում դրանք խախտել ներքաղաքական կյանքում որևէ մեկին կամ որևէ խմբի դուր գալու համար», -«Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Ես համոզված եմ, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից, որպեսզի կարողանա կատարել իր հավասարակշռող և ազգային...
19
06, 2020
Նախագահ Արմեն Սարգսյան. «Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»
«Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի՝ որպես պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում», - «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Պարբերականները նշել են, որ 2015 թ. ընդունված Սահմանադրությունն այժմ սուր բևեռացումների և կորոնաքաղաքական պայմաններում ավելի ցցուն է երևան հանում իր...
19
06, 2020
Նախագահ Արմեն Սարգսյան. «Պետք է ունենանք հստակ տեսլական՝ համահունչ աշխարհի զարգացման տեսլականին»
«Բոլորին հորդորում եմ լինել չափազանց զգոն: Կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել», - «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի և առողջության համար: Մեզ համար կարևորագույն հարցեր են դառնում Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարության, ճգնաժամի կառավարման և բժշկական անձնակազմի համալրման հարցերը:...
1
...
379
380
381
382
383
384
385
386
387
388
389
...
1332