Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
22
07, 2020
Հայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի. նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը 2021 թ. անցկացվելու է Հայաստանում
Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը 2021 թվականին անցկացվելու է Հայաստանում, Հանրապետության նախագահի հովանու ներքո: Այն նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր՝ փառատոնին վերաբերող առցանց հանդիպման ժամանակ, որին Երևանից մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը,...
22
07, 2020
Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները. Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Այդ կապակցությամբ կոչով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական...
21
07, 2020
Ուզում եմ ձեզ հետ տանեք այն սերն ու գնահատանքը, որ կտեսնեք Հայաստանում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանացի բուժաշխատողների թիմին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և փոխանցելու իր փորձը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել...
20
07, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթավերջին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը: Նրանք կարևոր ու խորհրդանշական են համարել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները թե՛...
18
07, 2020
Պատմության իրական և իսկական կերտողները մեր զինծառայողներն են․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ նախագահը տեսակցել է զինծառայողներին, հետաքրքրվել նրանց...
17
07, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն ու շնորհակալությունն է փոխանցել տավուշցիներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Նշելով նախագահի խիստ մտահոգությունը սահմանագոտում ստեղծված իրավիճակի և, հատկապես, Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության թիրախավորման փաստերի վերաբերյալ՝ Էմիլ Տարասյանը հետաքրքրվել է օրերս հակառակորդի մարտական անօդաչու սարքի հարվածից վիրավորված Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանի առողջական վիճակով,...
1
...
383
384
385
386
387
388
389
390
391
392
393
...
1348