Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
30
07, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում Հանրապետության...
29
07, 2020
Հնդկաստանը շարունակում է աջակցել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. նախագահ Սարգսյանն անդրադարձել է իրավիճակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտիքի խոսքերը փոխանցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին և իր վաղեմի բարեկամ, վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել հակավիրուսային «Ռեմդեսիվիր» (Remdesivir) դեղամիջոցի խմբաքանակ: Դեղամիջոցը ամենաարդյունավետներից մեկն է համարվում...
28
07, 2020
Մենք ունենք ուժեղ երկիր և հաջողակ Սփյուռք. հավատում եմ, որ միասնաբար շատ հզոր կլինենք. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Հայաստանն ու աշխարհը. կառուցելով կայուն ապագա» միջազգային ամառային դպրոցի առաջին դասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից անցկացվող «Հայաստանն ու աշխարհը. կառուցելով կայուն ապագա» միջազգային ամառային առցանց դպրոցի առաջին դասին: Ամառային դպրոցի մասնակիցներն ուսանողներ են, երիտասարդ գիտնականներ և մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ: Դասընթացների շրջանակում, որոնք սկսվել են հուլիսի 27-ից և կավարտվեն օգոստոսի 12-ին, մասնակիցները...
24
07, 2020
Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված Սոս Էլբակյանի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում բնակվող Էլբակյանների ընտանիքին։ Նրանց որդին՝ հայկական զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանն, օրեր առաջ զոհվել էր հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով։ Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել կապիտան Էլբակյանի ծնողներին, նշել, որ նրանց որդին իր երիտասարդ կյանքն է զոհաբերել՝ անձնվիրաբար պաշտպանելով...
24
07, 2020
«Մարդիկ այսօր դժվար վիճակի մեջ են, և չենք կարող նրանց խնդիրներն անտեսել»․ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ ծանոթանալու հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքներին և քննարկելու առաջացած խնդիրներն ու դրանք լուծելու հնարավորությունները։ Գյումրիի Երևանյան խճուղու սկզբնամասում գտնվող կամրջի մոտ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ տեղակալ Կարեն Եղշաջյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իրավիճակը: Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է բնական աղետից տուժած ընտանիքների...
23
07, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Մատարելլային՝ ծննդյան օրվա առթիվ և փոխանցել իր լավագույն մաղթանքները: Ջերմ զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին՝ արձանագրելով դրանց բարձր մակարդակն ու զարգացման մեծ ներուժը: Նախագահները համակարծիք են եղել, որ նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցը նոր թափ...
1
...
382
383
384
385
386
387
388
389
390
391
392
...
1348