Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
26
06, 2020
Գնահատելի է, որ եկել եք օգնելու և աջակցելու ձեր հայաստանցի գործընկերներին ու մեր ժողովրդին. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսիացի բուժաշխատողների երկրորդ խմբին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում հայ գործընկերներին օգնելու նպատակով Հայաստան ժամանած ֆրանսիացի բուժաշխատողների երկրորդ խմբին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է ֆրանսիացի բժիշկներին, որոնց թվում են նաև...
26
06, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դեսպանների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Հանրապետության նախագահը...
25
06, 2020
Աշխատանքի շուկան և մեր յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը շատ էական են. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ գործարարների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ՝ քննարկելու համավարակի հետևանքով տնտեսության ոլորտում առաջացած դժվարություններն ու խնդիրները, դրանք լուծելու ուղիները, գործարարներին աջակցելու հնարավորությունները, զարգացման ճանապարհները: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագահության անդամներ Նորայր Խաչատրյանը...
25
06, 2020
Հանրապետության նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել
Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկության, թե՝ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին, նախագահի աշխատակազմը հայտնում է, որ կառավարության հիշյալ որոշման վերաբերյալ տարածված մեկնաբանությունները թյուրըմբռնման կամ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու հետևանք են: Նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել: ՀՀ կառավարության ս.թ. հունիսի...
24
06, 2020
«Մենք պետք է պայքարենք վիրուսի դեմ այսօր՝ միաժամանակ, դիտարկելով տնտեսական այն դժվարությունները, որոնք ի հայտ են գալու ապագայում». նախագահ Սարգսյանը մասնակցել է «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած՝ «COVID-19․ համաշխարհային համագործակցության հաջողությունն ու ուղիները» թեմայով առցանց վեբինարին։ Վեբինարին մասնակցել են նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, FAST հիմնադրամի համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանը, ՀՀ առողջապահության...
23
06, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել վերջին տարիներին ընդլայնվող մեր բարեկամական հարաբերությունները և մեր երկրների միջև գործնական փոխգործակցությունը: Համոզված եմ, որ մեր համատեղ ծրագրերի իրագործումը բոլոր հիմնական ուղղություններով, մասնավորապես՝ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, հետագայում ևս...
1
...
392
393
394
395
396
397
398
399
400
401
402
...
1348