• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 03
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումներ ունենալ մասնագետների հետ Նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումներ ունենալ մասնագետների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Այս շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի դեկան Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների և էկոնոմիկայի...
  • 02
    06, 2020
    Մաթեմատիկական մոդելավորում, բժշկություն, արևելագիտություն․ նախագահ Արմեն Սարգսյանը խրախուսել է այս ոլորտներում ուսանողական աշխատանքների մրցույթի հաղթողներին Մաթեմատիկական մոդելավորում, բժշկություն, արևելագիտություն․ նախագահ Արմեն Սարգսյանը խրախուսել է այս ոլորտներում ուսանողական աշխատանքների մրցույթի հաղթողներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել էր առցանց դասախոսությունների շարք, որի նպատակն է ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար: Դասախոսություն-դասաժամերն ավելի հագեցած դարձնելու, ինչպես նաև ուսանողների կրթական և գիտահետազոտական հմտություններն ու հետաքրքրությունները խթանելու նպատակով Արմեն Սարգսյանը նաև մրցույթի ձևով տնային հանձնարարություններ էր տվել մասնավորապես Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և...
  • 02
    06, 2020
    Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է: «Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում» ,-ընդգծել է նախագահը և ԱՀ Ազգային ժողովի...
  • 02
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ հեռավար զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ հեռավար զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ դեսպանին և հանձին նրա՝ Իտալիայի ողջ ժողովրդին շնորհավորելով Իտալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնել բարեկամ Իտալիայի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ հնարավորինս շուտ կհաղթահարվեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, և երկու երկրները ձեռնամուխ կլինեն հարաբերությունների առավել զարգացմանը:...
  • 01
    06, 2020
    Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա. նախագահ Սարգսյանը շնորհավորել է երեխաների իրավունքների պաշտպանության օրը Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա. նախագահ Սարգսյանը շնորհավորել է երեխաների իրավունքների պաշտպանության օրը Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է: Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագա, երկրի ապագա, բանակի ապագա, հողի ապագա... Ապագան գալիս է վաղը, բայց սկսվում է այսօր՝ յուրաքանչյուր նորածնի ճիչով, յուրաքանչյուր ծնողի բերկրանքով, պետության ամեն նոր քաղաքացու անվամբ: Սիրելի՛ երեխաներ, իմ կրտսե՛ր բարեկամներ, Գիտեմ, որ այս օրերին շատ դժվար է տանը նստելը, երբ բնությունը, բակը, խաղը դուրս են կանչում: Շնորհակալ եմ, որ համբերում եք և հասկանում:...
  • 01
    06, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 45-ամյակի առթիվ: Նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքի անդամներին մաղթել է շուտափույթ ապաքինում և ամենայն բարիք: 
1
...
400
401
402
403
404
405
406
407
408
409
410
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: