• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 28
    05, 2020
    Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը: Հայոց պետականությունը վերականգնվեց միջազգային բարդագույն իրադրության պայմաններում, երբ դեռ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որի ամենաարյունալի ճակատներից մեկը դարձել էր բուն Հայաստանն՝ իր Արևմտյան և Արևելյան մասերով: Պատերազմի քողի տակ Օսմանյան Թուրքիան արդեն տեղահանել և կոտորել էր միլիոնավոր հայերի և վտանգի տակ դրել հայ ժողովրդի բուն գոյությունը: Այս...
  • 27
    05, 2020
    Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, և իմ դերն է աջակցել ձեզ. նախագահ Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, և իմ դերն է աջակցել ձեզ. նախագահ Արմեն Սարգսյանը հերթական հեռավար զրույցն է ունեցել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար հանդիպում-զրույց է ունեցել Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողների հետ, որի ընթացքում անդրադարձել է կորանավիրուսի համավարակին, ինչպես նաև դրա հետևանքներին և ազդեցությանը: Հանրապետության նախագահն առաջին հերթին բոլորին հորդորել է լուրջ վերաբերվել համավարակին: «Այն բավականին ագրեսիվ է: Հնարավոր է, որ այլ վիրուսներից շատ չի տարբերվում, բայց քանի որ մենք ապրում ենք բոլորովին այլ...
  • 27
    05, 2020
    Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Սա ձեր երկար տարիների աշխատանքի բարձր գնահատականն է. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատական, պաշտպանության, պետական ծառայության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը: Շնորհավորելով ներկաներին՝ գալիք Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և բոլորին, ինչպես նաև նրանց ընտանիքներին առողջություն մաղթելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը...
  • 27
    05, 2020
    «Հայ պարկ»-ի և Գյուրջիևի այգու ստեղծումը կարևոր նշանակություն կունենան Երևանի և Գյումրիի համար. նախագահ Արմեն Սարգսյանն իր այս նախաձեռնությունները քննարկել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ «Հայ պարկ»-ի և Գյուրջիևի այգու ստեղծումը կարևոր նշանակություն կունենան Երևանի և Գյումրիի համար. նախագահ Արմեն Սարգսյանն իր այս նախաձեռնությունները քննարկել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: Նրանք զրուցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երկու նախաձեռնությունների՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու և Գյումրիում մեծ մտածող, ծնունդով գյումրեցի Գյուրջիևի անվան այգի հիմնելու մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս երկու նախաձեռնությունների վերաբերյալ կարևոր է ճարտարապետի կարծիքը, ով ոչ միայն Հայոց...
  • 26
    05, 2020
    Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ․ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ կլիմայի փոփոխությունը կարող է առանցքային հարց դառնալ քաղաքական օրակարգում Կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ․ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ կլիմայի փոփոխությունը կարող է առանցքային հարց դառնալ քաղաքական օրակարգում «Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի յուրահատկությունը ոչ թե վիրուսի բնույթն է, այլ՝ պայմանները, որոնցում այն զարգանում է ,- ռուսաստանյան «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, հավելելով, որ կորոնավիրուսն աշխարհում խորքային փոփոխությունների արդյունք է, այլ ոչ թե պատճառ: -Ուստի պետք է նախ նայել այն միտումներին, որոնք սկսվել են վիրուսից շատ ավելի առաջ: Աշխարհը դարձել է շատ ավելի դինամիկ,...
  • 26
    05, 2020
    Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ: Նախագահներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, տեղեկություններ փոխանակել համավարակի կանխարգելման և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին, խոսել իրավիճակից դուրս գալու լուծումների մասին: Սերբիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանին՝ նշելով, որ իրենք շահագրգռված...
1
...
403
404
405
406
407
408
409
410
411
412
413
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: