• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 14
    07, 2020
    Համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին Համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և, ի դեմս նրա, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար...
  • 13
    07, 2020
    Ձեր աջակցությունը ցույց է տալիս, որ մենք ոչ միայն դժվարին օրերի ընկերներ ենք, այլև որ երկու հինավուրց ժողովուրդների բարեկամությունը հարատև է. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին Ձեր աջակցությունը ցույց է տալիս, որ մենք ոչ միայն դժվարին օրերի ընկերներ ենք, այլև որ երկու հինավուրց ժողովուրդների բարեկամությունը հարատև է. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին, որը ժամանել է հայ գործընկերներին օգնելու կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն: Շնորհակալություն հայտնելով իտալացի բուժաշխատողներին աջակցության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ շատ ավելի հաճելի կլիներ նրանց հյուրընկալել ոչ թե համավարակի...
  • 13
    07, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահի հետ. քննարկվել են անշարժ գույքի շուկայի վրա համավարակի հետևանքների հաղթահարման հնարավորությունները Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահի հետ. քննարկվել են անշարժ գույքի շուկայի վրա համավարակի հետևանքների հաղթահարման հնարավորությունները Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ: Մտքեր են փոխանակվել անշարժ գույքի շուկայի վրա համավարակային իրավիճակի ազդեցության, առկա խնդիրների, հնարավոր դժվարությունների և դրանք հաղթահարելու ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև վերջերս ընդունված օրենքների, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հնարավոր ազդեցությանն...
  • 13
    07, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ազգային պատկերասրահի գործունեությամբ և կարևորել արվեստասերների հետ մշտական կապը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ազգային պատկերասրահի ծրագրերին: Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է առաջիկա ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով պատկերասրահի արդիականացման ռազմավարությանը,...
  • 10
    07, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Գանձասարի վանական համալիր։ Նախագահը շրջել է միջնադարյան վանական համալիրում, մոմ վառել և աղոթք հնչեցրել։    
  • 10
    07, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը Նախագահ Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ քանիցս շեշտել է հատկապես ժողովրդագրական խնդիրը, նշելով, որ այն որպես կարևոր գործոն հիմք է հանդիսանում անվտանգության, քաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար։ Նախագահի խոսքով՝ Արցախն ունի ավելի քան բավարար ռեսուրսներ՝ զգալիորեն մեծացնելու իր մարդկային կապիտալն ու ավելի զարգանալու։ Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կրկին կարևորել է ժողովրդագրական խնդիրը՝...
1
...
385
386
387
388
389
390
391
392
393
394
395
...
1348
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: