• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 26
    08, 2020
    Մաղթում եմ, որ ձեր վրա դրված բարձր պարտականությունները կատարեք  մեծ պատասխանատվությամբ. դատավորների երդման արարողություն նախագահական նստավայրում Մաղթում եմ, որ ձեր վրա դրված բարձր պարտականությունները կատարեք մեծ պատասխանատվությամբ. դատավորների երդման արարողություն նախագահական նստավայրում Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: «Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի և դատական համակարգի պատասխանատվությունը...
  • 26
    08, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթթինգին (Marianne Clark-Hattingh): Հանդիպմանը մասնակցել է նաև տիկին Նունե Սարգսյանը, ով ամիսներ առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնամքի, առողջության և կրթական խնդիրների լուծման...
  • 23
    08, 2020
    Հայաստանի անկախության հռչակագիրն անանց փաստաթուղթ է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Հայաստանի անկախության հռչակագիրն անանց փաստաթուղթ է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ  Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ Արցախում եւ Սփյուռքում, Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ: 30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը: Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից...
  • 22
    08, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը. նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ  հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը. նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը...
  • 22
    08, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Արմենիա Վայն» ընկերության գործարան Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Արմենիա Վայն» ընկերության գործարան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» ընկերության գործարան: Նախագահ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված ներդրումներին, գործարանի զարգացման հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ իրավիճակով պայմանավորված խնդիրներին: Նշելով, որ «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է դեռևս 2006...
  • 21
    08, 2020
    «Մենք կարող ենք հաջողակ լինել, եթե ներդաշնակ լինենք այսօրվա աշխարհի հետ»․ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ «Մենք կարող ենք հաջողակ լինել, եթե ներդաշնակ լինենք այսօրվա աշխարհի հետ»․ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ: Այս անգամ նախագահը հյուրընկալել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին: Հանդիպման մասնակիցները մասնավորապես ընդգծել են մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, կարևոր համարել ժամանակին...
1
...
378
379
380
381
382
383
384
385
386
387
388
...
1349
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: