Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
25
04, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ: ԵՊՀ ռեկտորը նախագահ Խաչատուրյանին տեղեկություններ է ներկայացրել բուհում իրականացվող մի շարք բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների ընթացքի, առաջիկա ծրագրերի մասին: Մտքեր են փոխանակվել նաև մի շարք ծրագրերի շրջանակում Հանրապետության նախագահի աշխատակազմի և Երևանի պետական համալսարանի համագործակցության հնարավորությունների շուրջ:
25
04, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ: Դանիել Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին: Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես համաժողով՝ հայաստանյան...
24
04, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել հուշակոթողին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հանրապետության...
21
04, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանի որ նման այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են ստեղծում՝ քննարկել...
21
04, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին և ծրագրերին: Մտքեր են փոխանակվել նաև մի շարք ծրագրերի շրջանակում Հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունների շուրջ:
17
04, 2022
Հարգանքի տուրք Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Կոմիտասի անվան այգու պանթեոնում՝ Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 90 տարեկան։
1
...
199
200
201
202
203
204
205
206
207
208
209
...
1333