Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
12
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար եւ կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ: Նախագահը շնորհավորել է հայ երաժշտության կենդանի լեգենդին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի ներդրումը հայ երաժշտարվեստի զարգացման եւ տարածման գործում` մաղթելով նրան առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք
11
10, 2008
Տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Այսօր տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամփոփվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում անցկացված ՙՌուբեժ-2008՚ հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները, քննարկվել Հայաստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի շրջանակներում...
11
10, 2008
Տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի առաջին նիստը
Այսօր Օշականում տեղի է ունեցել Հայատառ գրատպության հիմնադրման 500-ամյակի միջոցառումների նախապատրաստող պետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը չափազանց կարեւոր է համարել, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունենում խորհրդանշական վայրում` Օշականում, եւ խորհրդանշական է նաեւ օրն` այսօր Թարգմանչաց տոնն է: Նշելով, որ աշխարհում քիչ են այն ժողովուրդներն, որոնք այսպիսի մեծ նշանակություն են տվել թարգմանիչներին եւ,...
10
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Երեւանի օրվա կապակցությամբ
Սիրելի երևանցիներ, Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Երևանի օրվա կապակցությամբ: Այս տարի ավանդական այս տոնն առավել հանդիսավոր է նաև այն պատճառով, որ մենք միասին նշում ենք Երևանի հիմնադրման 2790-ամյակը: Հիրավի, եզակի մայրաքաղաքների է վիճակված այժմեականության թիկունքում ունենալ հազարամյակների իրադարձություններով լի կենսագրություն, որն այսօր գրվում է առաջընթացի ոգով ու տրամաբանությամբ: Իրողություն, որն ավելի է պարտավորեցնում բոլորիս շարունակելու գործել հանուն Երևանի...
10
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերին: ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը բացվել է պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Նիստում քննարկվել եւ ընդունվել է մինչեւ 2020 թվականն ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարությունը, որում ամփոփված են սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն ու...
09
10, 2008
Նախագահ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ եւ ԵվրԱզԷՍ-ի գագաթնաժողովներին
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին մեկնել է Բիշկեկ` մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերին: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի...
1
...
1329
1330
1331
1332
1333
1334
1335
1336
1337
1338
1339
...
1361