Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
14
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին եւ բոլոր հայորդիներին Ջերմուկ, «Բազե» համահայկական երիտասարդական հավաք
Սիրելի երիտասարդներ, Ջերմորեն ողջունում եմ ձեզ գեղատեսիլ Ջերմուկում: «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կարծես աշխարհասփյուռ մեր ժողովրդի մանրակերտը լինի: «Աշխարհի ամենատարբեր ծայրերից Հայաստանում եւ հանուն հայոց իղձերի»` այսպիսին եմ ես պատկերացնում «Բազե»-ի յուրօրինակ խորագիրը: Այս հավաքները նաեւ պատգամ ունեն. դա մեր ազգային միասնության ու հանուն Հայաստանի գործելու պատգամն է: Արդեն մի քանի օր է, ես մտածում էի մեր ժողովրդի բոլոր զավակներին կոչով դիմելու մասին: Այսօր որոշեցի իմ...
12
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին, որն անցկացվել է Ծաղկաձորի մարզահանգրվանում: Նախագահը շնորհավորել է հաղթողներին, նրանց հանձնել դրամական պարգեւներ ու նվերներ:
11
07, 2008
Նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքին Նախագահը եւ Հայոց Հայրապետը անդրադարձել են եկեղեցի-պետություն հարաբերություններին: Այցի ընթացքում Նախագահը նաեւ ծանոթացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացվող շինարարական, բարենորոգչական աշխատանքներին: ՀՀ Նախագահը եւ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել են Մայր Տաճար եւ մոմ են վառել: Նրանք եղել են նաեւ...
11
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը եւ միջազգային ատյաններում բավականին արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերին, փաստել են, որ Հայաստանում արդեն կան հնդկական գործարար շրջանակի ներդրումների հաջող օրինակներ: Նրանք, միեւնույն ժամանակ, կարեւորել են տնտեսական ներուժի ու հնարավորությունների...
10
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վճռաբեկ դատարան եւ մասնակցել դատարանի 10-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վճռաբեկ դատարան եւ մասնակցել դատարանի 10-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նախագահն իր շնորհավորական խոսքում ասել է. «Հարգարժան դատավորներ, Տիկնայք եւ պարոնայք, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ։ Մեզանում ավանդույթ է դարձել հոբելյանների ժամանակ ի մի բերել ձեռքբերումներն ու նախանշել գալիք աշխատանքները: Եվ եթե ամփոփելու լինենք անցած տասը տարիների Ձեր...
09
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի քաղաքապետարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի քաղաքապետարան եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել քաղաքի համար կարեւորագույն մի քանի խնդիրների վերաբերյալ, որոնք, ըստ Նախագահի, «պետք է լուծվեն համատեղ աշխատանքի ընթացքում եւ միասնական ջանքերով»: Երկրի ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Երեւանում առկա հիմնախնդիրները բոլորիս աչքի առաջ են, բոլորս տեսնում ենք եւ պարտավոր ենք շատ արագ լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք մեծ ներդրումներ չեն պահանջում, ապա` սկսել մտածել նրանց մասին,...
1
...
1335
1336
1337
1338
1339
1340
1341
1342
1343
1344
1345
...
1350