12
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար եւ կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ:

Նախագահը շնորհավորել է հայ երաժշտության կենդանի լեգենդին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ջիվան Գասպարյանի ներդրումը հայ երաժշտարվեստի զարգացման եւ տարածման գործում` մաղթելով նրան առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք

← Վերադառնալ