Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին`Ուելի Լեուենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորությամբ: Հանրապետության նախագահը կարեւորել է Շվեյցարիայի հետ համակողմ կապերի զարգացումը,եւ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին ձեւավորվել է երկկողմ գործակցության բավականին հետաքրքիր օրակարգ: Ըստ Սերժ Սարգսյանի, փոխգործակցության հետագա ամրապնդման համար նշանակալի քայլ կլինի Հայաստանում Շվեյցարիայի...
08
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Նախագահի վերակսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել Երեւանի վարչական սահմաններում եւ մերձակա տարածքում շահագործվող հանքավայրերում, որոնցից արդյունահանվող օգտակար հանածոները հիմնականում օգտագործվում են որպես շինանյութ կամ հումք` շինանյութերի արտադրության համար: Հանրապետության նախագահի այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսունասիրության արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետը, ՀՀ Նախագահի աշխատակազմի...
07
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին
Ղրղզստանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին: Հանրապետության նախագահը ողջ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից խորը եւ անկեղծ ցավակցություն է հայտնել ղրղզ ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին:
04
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նորաստեղծ Սփյուռքի նախարարություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նորաստեղծ Սփյուռքի նախարարություն: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, շնորհավորել աշխատակիցներին: Նախարար Հրանուշ Հակոբյանը համառոտ ներկայացրել է նախարարության առաջիկա ծրագրերը և դրանց իրականացման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը:
03
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոսին եւ եպիսկոպոսաց դասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց դասին եւ Գերագույն հոգեւոր խորհրդի աշխարհիկ անդամներին: Դիմելով հոգեւոր բարձր դասին, Սերժ Սարգսյանն ասել է. “Ուրախ եմ ողջունել ձեզ Նախագահի նստավայրում` սուրբ Մյուռոնօրհնության արարողությունից ընդամենը մի քանի օր անց”: Ըստ Նախագահի, այդ արարողությունն ամենից ճիշտն է խորհրդանշում մեր միասնականության ու հավաքականության գաղափարը, եկեղեցու պաշտպանող դերը ժողովրդի համար:...
03
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Սահմանադրական հիմնարար արժեքները և հասարակական պրակտիկան» խորագրով միջազգային 13-րդ գիտաժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Սահմանադրական հիմնարար արժեքները և հասարակական պրակտիկան» խորագրով միջազգային 13-րդ գիտաժողովին: Ողջունելով գիտաժողովի մասնակիցերին, Հանրապետության նախագահն ուրախալի է համարել սահմանադրական հարցերին նվիրված միջազգային գիտաժողով անցկացումը Երևանում եւ նշել, որ տարեցտարի այս տարածաշրջանի համար նման թեմաներով քննարկումները դառնում են արդիական: «Մենք գնահատում ենք այդ բարի ավանդույթը, քանի որ ցանկացած երիտասարդ ժողովրդավարություն միշտ էլ խորհրդի,...
1
...
1330
1331
1332
1333
1334
1335
1336
1337
1338
1339
1340
...
1361