Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
01
10, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Մայքլ Մավրոսին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Մայքլ Մավրոսին։ Նախագահը շնորհավորել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանի ու Կիպրոսի հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության և համերաշխության վրա։ Նա առանձնակի կարևորել է Կիպրոսի՝ որպես Հայաստանի վստահելի և արժեքավոր գործընկերոջ դերը, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Կիպրոսի կառավարության մշտական աջակցության համար՝ հատկապես դժվարին ժամանակաշրջաններում։ Դեսպան...
29
09, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել հիմնադրամի կողմից Հայաստանում արդեն շուրջ երեք տասնամյակ իրականացվող ծրագրերը, որոնք նշանակալի դեր են ունեցել երկրի ժողովրդավարական գործընթացների խորացման, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ...
29
09, 2025
Հանրապետության նախագահն ընդունել է Չեխիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։ Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա շնորհավորել է Չեխիայի ժողովրդին և իշխանություններին ազգային տոնի առթիվ և մաղթել բարօրություն, զարգացում և խաղաղություն՝ վստահություն հայտնելով, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և զարգանալ։ Դեսպան Պետեր...
26
09, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Քուինս շրջանի հրեական սինագոգ այնուհետև հանդիպում է ունեցել Նյու Յորքի հրեական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև փոխշահավետ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման...
26
09, 2025
Հանրապետության նախագահը Նյու Յորքում այցելել է հայկական եկեղեցի
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցի։ Նախագահը ծանոթացել է եկեղեցու հիմնադրման և գործունեության պատմությանը, ապա զրուցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
26
09, 2025
Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման միջոցառմանը
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Նոբելյան խաղաղության մրցանակակիր Քայլաշ Սատյարթիի հիմնած «Սատյարթի համաշխարհային կարեկցանքի շարժման» միջոցառմանը։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով՝ շեշտադրելով հումանիստական գործության կարևոր նշանակությունը։ Նախագահ Խաչատուրյանը հատուկ ընդգծել է հումանիզմը որպես համամարդկային հարաբերությունների, միջազգային համագործակցության և խաղաղ համակեցության հիմնարար...
1
...
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
...
1327