Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարաբյանին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարաբյանին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ավանդական կուսակցության պատմական դերակատարությունն ու նրա մեծ ավանդը հայապահպանության, Հայ դատի հետապնդման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ աշխարհասփյուռ հայության ու նրա տարբեր կառույցների ջանքերի մեկտեղումը կարեւոր երաշխիք է համազգային նշանակության...
22
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպա" ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է "Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպա" ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդին, "Երեւանի կոնյակի գործարան" ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին եւ նախկին գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոյին: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Սեդրիկ Ռետայոյին Հայաստանի Հանրապետությունում ծավալած արդյունավետ գործունեության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի կոնյակի գործարանի առաջիկա ծրագրերն ու ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:
22
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Հանրապետության Նախագահին զեկուցվել է նախորդ տարվա արդյունքների, ընթացիկ աշխատանքների և Կոմիտեի կողմից ծրագրվող անելիքների մասին: "Չնայած միջազգային շուկայում գների տատանմանը, ֆինանսական ճգնաժամի և վրաց-օսական պատերազմի հետևանքով ծագած դժվարություններին` Կոմիտեին 2008 թ. ընթացքում հաջողվել է արձանագրել դրական ցուցանիշներ....
21
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը Հրանտ Վարդանյանին շնորհել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում
Արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով "Գրանդ Հոլդինգ" ընկերության նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում: Հրանտ Վարդանյանին հանձնելով առաջին անգամ շնորհվող պատվավոր կոչումը հավաստող շքանշանը` Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել "Գրանդ Հոլդինգի"...
21
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Վճռաբեկ դատարանի նորանշանակ անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հանդիպել է Վճռաբեկ դատարանի նորանշանակ անդամների հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ հաջողություն է մաղթել բարձրագույն դատական ատյանի անդամներին նշանակման կապակցությամբ եւ շեշտել, որ դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ ընդհանրապես երկրի զարգացման ներկա փուլում էական է լինելու Վճռաբեկ դատարանի դերը: "Եթե մենք կարողանանք իրոք ձեւավորել անկախ, անաչառ դատական մարմիններ եւ դատական համարժեք պրակտիկա` մենք կարողանալու ենք դառնալ նորմալ,...
20
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության նախագահը, կարեւորելով տուն-թանգարանի բացումը, անգնահատելի է համարել ականավոր բանաստեղծուհու թողած գրական հսկայածավալ ժառանգությունը: Նախագահ Սարգսյանը Սիլվա Կապուտիկյանի որդու` Արա Շիրազի ուղեկցությամբ շրջել է տուն-թանգարանում:
1
...
1225
1226
1227
1228
1229
1230
1231
1232
1233
1234
1235
...
1277