Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
12, 2009
Նախագահ Սարգսյանն ընդունելության էր հրավիրել գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների: Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը` Հանրապետության Նախագահն ասել է. "Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ եւ խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ տնտեսական միջավայրի բերած խնդիրների դեմ, այլեւ լուծումներ փնտրելիս...
22
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ծրագրավորման, գնահատման եւ դիտարկման համակարգ ներդնելու մասին հարցը: Զեկուցումներով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Անվտանգության խորհրդի նիստում...
21
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլին (նստավայրը` Աթենք): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին եւ համոզմունք հայտնել, որ նա հնարավորինս կօժանդակի երկու երկրների միջեւ եղած ներուժի արդյունավետ օգտագործմանը: Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը խթան կհանդիսանա այլ ոլորտներում գործակցության զարգացման համար: Կողմերը համակարծիք են...
19
12, 2009
Նախագահ Սարգսյանը Ալմաթիում մասնակցել է Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիի մերձակա "Ակ բուլակ" համալիրում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Գագաթաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենիայի նախագահները: Ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկում են ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին, առևտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, նորաստեղծ...
18
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ կմասնակցի Պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ղազախստանը 2010 թ. ստանձնում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը:
17
12, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան: Սերժ Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել Հայաստանի տարածքում պեղված քարե դարից մինչեւ բրոնզե դար ընկած ժամանակահատվածի շուրջ 1200 հնագիտական արժեքավոր ցուցանմուշներին, որոնք ներկայացվում են առաջին անգամ: Ցուցանմուշներին ծանոթանալու ընթացքում Նախագահը հետաքրքվել է նաեւ թանգարանի ընթացիկ աշխատանքներով:
1
...
1151
1152
1153
1154
1155
1156
1157
1158
1159
1160
1161
...
1276