• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 22
    04, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Նախագահ Փաք Գյոնհեին   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության Նախագահ Փաք Գյոնհեին՝ կորեական «Սևոլ» ուղևորատար նավի ողբերգական պատահարի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ դպրոցական տարիքի երեխաների: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Կորեայի Նախագահին և կորեացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:  
  • 27
    03, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդկային կորուստների, հարյուրից ավելի անհայտ կորածների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Օբամային և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին: «Մենք հետևում ենք ԱՄՆ-ի կառավարության կողմից ձեռնարկված փրկարարական մեծածավալ...
  • 24
    03, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Խուան Կառլոս Առաջինին, Իսպանիայի բարեկամ ժողովրդին և Ադոլֆո Սուարես Գոնզալեսի ընտանիքի անդամներին ու մերձավորներին:
  • 18
    03, 2014
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ: Արա Շիրազի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան մասին: Նրա արդիական, միաժամանակ ազգային ոգով տոգորված ստեղծագործությունները ջերմ ընդունելություն են գտել արվեստասեր հասարակայնության շրջանում: Տաղանդավոր քանդակագործի ստեղծած արձաններն ու հարթաքանդակները զարդարում...
  • 03
    03, 2014
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կունմինի երկաթգծի կայարանում տեղի ունեցած աննախադեպ սարսափազդու ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: «Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, տուժածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ...
  • 24
    02, 2014
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Գուրզադյանների ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սփյուռքից Հայաստան ներգաղթած, հայրենիքում կրթություն ստացած և համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց հայրենի գիտության առանձնահատուկ մի ոլորտի զարգացմանը, ղեկավարեց գիտական կենտրոններ, մշակեց տիեզերական...
1
...
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
...
88
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: