Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի Սինձյան նահանգի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկանց մահվան և շուրջ հարյուր վիրավորների պատճառ է դարձել: «Մեր զորակցության և սփոփանքի խոսքն եմ հղում Ձեզ, տուժածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում: Մենք խստորեն դատապարտում ենք...
22
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լին Դուրյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել երգչուհու հարազատներին, գործընկերներին և մերձավորներին: «Խոր ցավով տեղեկացա մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան մասին: Լիոնում ծնված, Ֆրանսիայի լավագույն երաժշտանոցներում ուսանած, Փարիզի օպերային թատրոնում և աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած երգչուհին, իր արմատներին հավատարիմ, ելույթներ է ունեցել նաև մայր հայրենիքում, բարեգործական համերգներով սատարել Հայաստանին...
19
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի նախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության Նախագահության Նախագահ Բակիր Իզեթբեգովիչին և Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ Բոսնիա և Հերցեգովինային ու Սերբիային պատուհասած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ահռելի ավերածությունների պատճառ է դարձել` հասցնելով նյութական մեծ վնասներ։ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահներ Բակիր Իզեթբեգովիչին և Տոմիսլավ...
14
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել: Հանրապետության Նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել Նախագահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
13
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայ բեմի լեգենդար դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սվետլանա Գրիգորյանի հարազատներին՝ հայ բեմի լեգենդար դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ:...
07
05, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Նախագահ Համիդ Քարզային
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Համիդ Քարզային՝ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Քարզային և բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցության հետ միասին տոկունություն և ոգու արիություն է մաղթել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
1
...
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
...
88