Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
12
02, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը հանքափորների մահվան պատճառ է դարձել: «Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
07
02, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
01
02, 2013
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ենգիբարյանների ընտանիքին՝ հայ մեծանուն բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ:
01
02, 2013
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ «Պեմեքս» պետական նավթային ընկերության կենտրոնակայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
29
01, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ալմաթիի քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
29
01, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆին՝ Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած դաժան ողբերգության կապակցությամբ, որը բազում մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն և տոկունություն:
1
...
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
...
88