• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 06
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել նշանավոր գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի մահվան կապակցությամբ: Կարպիս Սուրենյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա աշխատանքների երախտապարտ ընթերցողներին ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է. «Նրան ենք մենք պարտական համաշխարհային գրականության հսկաների` Դոստոևսկու և Գոլսուորդիի կոթողային երկերը հայերեն ընթերցելու բերկրանքի համար: Ճանաչված մտավորականի մահը, ում...
  • 08
    09, 2011
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր անկեղծ ցավակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին. «Ձեզ հետ միասին սգում եմ «Տունոշնա» օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրեց Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի խաղացողների և օդանավի անձնակազմի անդամների ողբերգական մահվանը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական...
  • 25
    08, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի թարգմանիչ և հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ։ Հանրապետության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: «Ճանաչված մտավորականի մահը, ում թարգմանությունները մեծապես հարստացրել են հայ թարգմանական գրականությունը, ծանր կորուստ է մեզ համար»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:
  • 30
    07, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Վիկտոր Ֆյոդորովիչ, Ցավով ընդունեցի մարդկային զոհերի պատճառ դարձած` Լուգանսկի մարզի «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա» հանքահորում վթարի և Դոնեցկի մարզի Մակեևկայի Բաժանովի անվան հանքավայրում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը: Այդ ողբերգական իրադարձությունների...
  • 23
    07, 2011
    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ V-ին և վարչապետ Յենս Ստոլտենբերգին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նորին Մեծություն Նորվեգիայի Թագավոր Հարալդ V-ին և Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յենս Ստոլտենբերգին` Օսլոյում և Ուտոյա կղզում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որի արդյունքում զոհվել են տասնյակ անմեղ մարդիկ: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս ծանր պահին, Հայաստանի ժողովուրդը նեցուկ է կանգնած նորվեգացի բարեկամ ժողովրդին և կիսում է նրան բաժին ընկած վիշտը: Նախագահի խոսքով, այդ դատապարտելի ոճրագործությունները ևս մեկ...
  • 11
    07, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել «Բուլղարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգա գետում «Բուլղարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ: Նախագահը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, իսկ այդ աղետից ողջ մնացածներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում:
1
...
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
...
88
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: