• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 14
    01, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանը, Բրազիլիայում ջրեհեղեղի հետևանքով օրըստօրե աճող մարդկային զոհերի և բազում ավերածությունների կապակցությամբ, Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆին, զոհվածների հարազատներին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին:
  • 11
    01, 2011
    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` Արիզոնայում տեղի ունեցած զինված հարձակման զոհ դարձած բազմաթիվ անմեղ մարդկանց և վիրավորների կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը հայ ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Նախագահ Օբամային, զոհվածների հարազատներին և ԱՄՆ-ի ժողովրդին:
  • 10
    01, 2011
    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ փրկվածներին` արագ ապաքինում և...
  • 28
    12, 2010
    Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ Երիցյանների ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ սիրված դերասանի մարմնավորած կերպարները լավատեսության և բարության զգացումներ էին արթնացնում հայ հանդիսատեսի սրտում: Կիմ Երիցյանն ապրեց արտիստական բեղմնավոր մի կյանք, ստեղծեց վառ դերակատարումներով հագեցած մի կենսագրություն, որտեղ միահյուսված էին կատակերգական, ֆարսային և դրամատիկական կերպավորումները`...
  • 16
    12, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին Նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվեցին Իրանի մահմեդականների համար սրբազան` Թասուա և Աշուրա սգո արարողություններին մասնակցող տասնյակ անմեղ քաղաքացիներ: Խստորեն դատապարտելով այդ...
  • 07
    12, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, որում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իսրայելում մոլեգնող հրդեհների մասին, որոնք մարդկային զոհերի և զգալի նյութական վնասների պատճառ դարձան։ Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհերի հարազատներին։ Հայաստանը պատրաստ է հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ մարդասիրական օժանդակություն ցուցաբերել, ինչպես նաև մասնակցել արհավիրքի...
1
...
79
80
81
82
83
84
85
86
87
88
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: