Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
11
05, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ
Ուղերձում ասված է. “Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան մասին: Իգիթյանը մեր նորագույն պատմության հազվագյուտ անհատներից էր, մեր երկրի ու հայ մշակույթի երախտավորներից: Իր գործունեության բոլոր ոլորտներում նա առաջամարտիկ էր, ով հաղթահարում էր անհնարին թվացող խոչընդոտներ, ճշմարտության ու գեղեցիկի համար ճանապարհ բացում` սեփական օրինակով ապացուցելով, որ իրական հայրենասերի ու արվեստագետի առաջ անանցանելի արգելքներ չկան: Հենրիկը...
02
05, 2009
Անվանի նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել
Նախագահ Սերժ Սարգսյանն անվանի նկարչուհի Գայանե Խաչատրյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է. "Հայ կերպարվեստը ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ անվանի նկարչուհի, երազային գույների ու հեքիաթային կերպարների վարպետ Գայանե Խաչատրյանը: Փարաջանովից հետո հենց նա դարձավ թիֆլիսահայ համայնքի յուրօրինակ խորհրդանիշը, ում անունը վաղուց դուրս է եկել երկրի և ազգային պատկանելության սահմաններից: Նրա արվեստը իրապես ուղղորդում և լուսավոր կերպարներով մեզ տանում է դեպի...
07
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին: Ուղերձում ասված է. "Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Իտալիայի բարեկամ ժողովրդին Աբրուցցո մարզի լ’Ակվիլա մարզկենտրոնում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային կորուստների եւ ավերածությունների կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ բարեկամ Իտալիային պատուհասած այս դաժան փորձությունից շուտափույթ ապաքինում, իսկ զոհերի...
05
03, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չանչուրյանների ընտանիքին
Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չանչուրյանների ընտանիքին: Ուղերձում ասված է. "Ցավով ստացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան լուրը: Սուրեն Չանչուրյանը մեր մշակույթի երախտավորներից է, որ նշանակալի ներդրում ունի հայ պարարվեստի զարգացման գործում: Նրա...
13
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախկին Նախագահ Թասոս Պապադոպուլոսի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. "Մեծարգո պարոն Նախագահ, Խոր ցավով տեղեկացա Կիպրոսի Հանրապետության նախկին Նախագահ Թասոս Պապադոպուլոսի մահվան մասին: Անգնահատելի է Թասոս Պապադոպուլոսի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի: Մեծ է նաև նրա ավանդը հայ-կիպրական եղբայրական կապերի խորացման...
08
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը Պարիս Հերունու ընտանիքին
Նախագահ Սերժ Սարգսյանն ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին: Ուղերձում ասված է. "Խոր ցավով տեղեկացա ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան մասին: Պարիս Հերունին այն երախտավորներից էր, ում տաղանդի ու աշխատանքի շնորհիվ ճշգրիտ գիտությունների հայկական դպրոցը վերահաստատեց իր առաջատար դիրքը: Նրա պրպտումների ու ուսումնասիրությունների արդյունքները վերաճեցին գիտության առանձին ենթաճյուղերի: Ականավոր գիտնականը նաեւ կազմակերպական մեծ կարողություններով...
1
2
3
4
5
6
7
...
85
86
87
88